Armenpress.am-ը գրում է.

Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) զինծառայողներն «ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երեք խումբ» են մերկացրել եւ վնասազերծել Իրանի հյուսիս - արեւմուտքում: Այդ մասին հայտարարել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Փաքփուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցած ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից առաջ ընկած ժամանակամիջոցում թշնամին փորձել Է իրականացնել հատուկ պլաններ եւ կատարել ահաբեկչական գործողություններ, բայց հանդիպել Է ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի խիստ հակազդեցությանը,- հունիսի 22-ին մեջբեում Է Փաքփուրի խոսքը Fars գործակալությունը:- Ահաբեկիչների եւ հակահեղափոխականների երկու խումբ Է վնասազերծվել Արեւմտյան Ադրբեջանի Օշնավիե եւ Քրդստանի Բանե քաղաքներում»:

Գեներալի խոսքով՝ահաբեկիչների եւս մեկ խումբ ներթափանցել Էր Քրդստանի նահանգի Սարվաբադ քաղաք եւ նույնպես վնասազերծված Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել