Համացանցում մեծ տարածում էր գտել մի տեսանյութ, որում ուղղաթիռից ցած էին թափվում ձկներ, և տեսանյութը շատ էր զարմացրել օգտատերերին։ Պարզվում է՝ ԱՄՆ-ում կան այնպիսի նահանգներ, որտեղ մեքենայով հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Սակայն մարդկանց հարկավոր է հասնել որոշակի վայրեր, օրինակ՝ ջրամբարներ, ձկների պոպուլյացիան ավելացնելու համար։ Հենց այս դեպքում էլ օգնության է հասնում օդային տրանսպորտը։

Նման կերպ ձկներին լիճ են տեղափոխել Յուտա նահանում, որտեղ առկա է խնդիր բարձրադիր լճերում ձկների բնական թվաքանակի հետ կապված։ Եվ եե այդ լճում ձկները չավելանան, պոպուլյացիան խիստ կկրճատվի այն գետերում և ջրամբարներում, որոնք սնում են լեռնային լճերը։ Մասնագետները որոշել են օգտագործել ինքնաթիռներ՝ նախատեսված անտառային հրդեհները մարելու համար։ Միայն թե հատուկ ռեզերվուարները լցրել են ջրով ու ձկներով։ Մասնավորապես՝ իշխան ձուկը հրաշալի գոյատևում է մաքուր ջրում և արժևորվում է առևտրում։

Իրականում ջրի մեջ ձկներին արհեստականորեն լցնելը բավականին հին գաղափար է։ Երբ դեռ գոյություն չուներ օդային տրանսպորտ, մարդկանց համար շատ ավելի բարդ էր դա իրագործելը։ Ձկներին տեղադրում էին հսկայական տարրաների մեջ, և ձկներն այդ տարրաները բեռնում էին ու բարձրանում լեռը։ Լեռնայինջրամբարներ հասնելու համար մարդիկ ու կենդանիները շաբաթներ էին ծախսում։ Իսկ այժմ ամեն ինչ ավելի հեշտ է։ Ի դեպ, այսօր վերևից ձկներին ներքև թողնելիս կենդանիները չեն վնասվում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբ նախկինում ձկներին տեղափոխում էին տարրաներով, տուժում էր կենդանիների 50%-ը, իսկ այժմ՝ միայն 5%-ը։ Ինքնաթիռները մեծ բարձրության վրա չեն թռչում, հետևաբար անհանգստանալ հարկավոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել