ԱՄՆ սննդամթերքի որակի հսկողության վարչության փորձագետների խոսքով՝ մրգերն ու բանջարեղենն իսկապես պարունակում է բազմաթիվ վարակներ. պոտենցիալ վտանգավոր մանրէները կարող են հայտնվել դրանց վրա:

Մինչ ձեր տանը հայտնվելը մրգերն ու բանջարեղենը անցնում են բեռնողների, վաճառողների, այլ գնորդների ձեռքում:

Նախ պետք է լվանանալ ձեռքերը օճառով: Դրա համար պետք է ծախսել առնվազն 20 վայրկյան: Կտրեք մրգերի կամ բանջարեղենի փչացած հատվածները կամ կողքերը: Եթե դա նարինջ է, ապա լվացեք այն՝ կեղեւի վրա բակտերիաների հայտնվելը կանխելու համար: Մթերքը պահեք հոսող ջրի տակ եւ զգույշ տրոտրեք ձեռքերով: Պինդ մրգերը եւ բանջարեղենը կարելի է լավ մշակել մաքուր խոզանակով:

Եթե կանաչի եք լվանում, ապա պետք է նախ կտրեք տերեւները, ապա կանաչին դնել մաքուր ջրով ամանի մեջ եւ ապա լվանալ հոսող ջրով:

Հատապտուղներն ու սկները կեղտից եւ փոշուց մաքրելու համար պետեք է դրանք դնել ծորակի տակ, մատներով թեթեւ մաքրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել