News.am-ը գրում է.

ՆԱՍԱ-ն եւ Գերմանիայի տիեզերական գործակալությունը ներդրումներ են կատարում տիեզերական գյուղատնտեսական նախագծերում, որոնք փորձարկումներ են անցկացնում Անտարկտիդայի նման շրջաններում, հաղորդում է CNBS- ը:

ՆԱՍԱ-ի նախորդ նախագծերի նորամուծությունները նպաստել են գյուղատնտեսական արդյունաբերության առաջխաղացմանը, այդ թվում՝ գյուղատնտեսական ուղղահայաց համակարգի, որն այժմ վերաճել է բազմամիլիարդանոց արդյունաբերության եւ ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Square Roots-ը, որը հիմնադրել է Իլոն Մասկի եղբայրը՝ Քիմբալ Մասկը: Նման նախագծերի նպատակներից մեկն ավտոնոմ ջերմոցներն են, որոնք ֆերմերների մասնակցություն  չեն պահանջում:

«Մինչ այժմ տիեզերք բոլոր կարճ ճանապարհորդություններում տիեզերագնացներն ուտում էին գրեթե բացառապես փաթեթավորված սնունդ: Բայց եթե մարդիկ հույս ունեն երկարաժամկետ բնակավայրեր ստեղծել Լուսնի կամ Մարսի վրա, նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը միայն  կշահի բույսերի աճեցումից»,- գրում է աղբյուրը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել