keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

American Airlines-ը հարյուրավոր չվերթներ է չեղարկում՝ անձնակազմի եւ տեխնիկական խնդիրների պատճառով

visibility 471 commentմեկնաբանել

News.am-ը գրում է.

American Airlines-ի հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել՝ անձնակազմի եւ տեխնիկական սպասարկման լուրջ խնդիրների պատճառով, հաղորդում է ABC News- ը:

Կիրակի ցերեկվա դրությամբ 123 չվերթ չեղյալ է հայտարարվել շաբաթ օրը, 178-ը՝ կիրակի օրը, իսկ 97-ը չեղյալ է հայտարարվել երկուշաբթի օրը` հիմնականում հիվանդության մասին բողոքներով զանգերի մեծ քանակի պատճառով, ինչպես նաեւ՝ տեխնիկական սպասարկման եւ կադրային այլ խնդիրների պատճառով: Ընկերությունը հայտարարել է, որ կարող է շարունակել չեղյալ հայտարարել օրական առնվազն 50-60 չվերթ մինչեւ հունիսի վերջ եւ օրական 50-ից 80 չվերթ՝ մինչեւ հուլիս: «Մենք նպատակային փոփոխություններ ենք կատարել՝ թռիչքների ճշգրտման հաշվին ուղեւորների թիվը կրճատելու համար»,- ասված է American Airlines-ի հայտարարության մեջ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝