News.am-ը գրում է.

Microsoft-ն անուղղակիորեն հաստատել է Windows 11-ի՝ համացանց արտահոսված տարբերակի օրիգինալ լինելը, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով FossBytes-ը:

Լրագրողները պարզել են, որ ԱՄՆ ՏՏ ոլորտի ընկերության ներկայացուցիչները փորձել են օգտագործել «Թվային դարաշրջանում հեղինակային իրավունքի մասին օրենքից» (DMCA)՝ դադարեցնելու համար նոր ՕՀ-ի արտահոսող ISO պատկերի տարածումը համացանցում: Microsoft-ի ճապոնական ստորաբաժանումը պաշտոնական հայց է գրանցել Google-ի դեմ, ըստ որի այն պահանջում է հեռացնել որոնման ցանկից հղումները պատկերի ներբեռնման համար:

Համացանցում հայտնված տեղեկատվության համաձայն՝ Microsoft Japan-ը Google-ից պահանջում է հեռացնել հնդկական Beebom լրատվական կայքի հղումները: Այդ ռեսուրսում ազատ նեռբեռնման համար տեղադրվել էր նաեւ Windows 11-ի ISO պատկերը: Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը նշում է օպերացիոն համակարգով ֆայլի նկատմամբ հեղինակային իրավունքի պահանջները եւ պահանջում է դադարեցնել հոդվածի տարածումը համացանցում, քանի որ այն պարունակում է չթողարկված Windows 11-ի արտահոսած պատճենը»:

Լրագրողների կարծիքով՝ Windows 11-ի արտահոսած պատկերը տարածվել է բազմաթիվ ռեսուրսներում: Դրանց թվում են Reddit-ը, Mega-ն, Telegram-ը եւ այլ կայքեր ու սերվիսներ:

Մինչ այդ Windows 11-ի վաղ տարբերակն ուսումնասիրած մասնագետները պարզել էին, որ օպերացիոն համակարգն  արտադրողականության մասով զիջում է ներկայիս Windows 10-ին: Նոր սերնդի օպերացիոն համակարգը դեռ չի ներկայացվել, դրա անոնսը նախատեսված է հունիսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել