Armenpress.am-ը գրում է.

Շվեդիայի խորհրդարանում հունիսի 21-ին կայացել Է գործող վարչապետ Ստեֆան Լյովենին անվստահության քվե հայտնելու քվեարկությունը, որի հեռարձակումը տրվել Է համացանցում: Պատգամավորների մեծ մասը՝ 349 հւգուց 181-ն, անվստահությոն Է հայտնել կառավարության ղեկավարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անվստահության քվեի հնարավորությունն ամրագրված Է 1974 թվականի Սահմանադրության մեջ: Այդ ժամանակվանից ի վեր ռիքսդագը տասնմեկ անգամ քվերակել Է այդ հարցի շուրջը եւ միշտ բացասական: Այսպիսով Ստեֆան Լյովենը դարձել Է պատմության մեջ առաջին վարչապետը, որին անվստահության քվե են հայտնել:

Հունիսի 17-ին «Շվեդ դեմոկրատներ» պոպուլիստական կուսակցությունը պահանջել Է խորհրդարանում անցկացնել քվեարկություն վարչապետին վստահություն հայտնելու հարցով:

Ավելի վաղ Ձախ կուսակցության առաջնորդ Նուշի Դադգովստարը հայտարարել Է, որ չի վստահում Լյովենին նոր տներում բնակարանի վարձակալության շուկայական գներ սահմանելու՝ կառավարության առաջարկության պատճառով: Խորհրդարանում վարչապետի դեմ են քվերակել նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Չափավոր կոալիցիոն կուսակցությունները:

Քվեարկությունից հետո Լյովենն ստիպված կլինի կա՛մ պաշտոնաթող լինել, կա՛մ Էլ հայտարարել արտահերթ ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել