Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հեռացել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է RMC-ն:

Ըստ աղբյուրի՝ հարձակվողը լքել է հավաքականը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով նա չի կարողանա խաղալ առնվազն երեք շաբաթ: Այսպիսով, Դեմբելեն այլեւս ելույթ չի ունենա Եվրոպայի առաջնություններում:

Անցած մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 30 խաղի, դարձել 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Եվրո -2020-ին Դեմբելեն մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման։

Հիշեցնենք, որ F խմբի մրցաշարային աղյուսակում Ֆրանսիայի ազգային ընտրանին առաջատար է (4): Երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիայի ազգային հավաքականը (3), երրորդ տեղում Պորտուգալիան է (3): Հունգարիայի հավաքականը (1) աղյուսակի վերջին հորիզոնականում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել