Սանտա Բարբարայի կալիֆորնիական համալսարանի և Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն ստեղծել են ռոբոտ, որի առաքելությունը կլինի ստորգետնյա աշխարհի ուսումնասիրումը։

Խոսքը գնում է կառավարվող փափուկ ռոբոտի մասին, որն ունակ է ներխուժելու ավազի մեջ։ Այս տեխնոլոգիան ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում հողի տակ արագ ու հստակ տեղաշարժման համար, այլև մեխանիկական հիմք է նոր տիպի ռոբոտներ ստեղծելու համար։

Մինչդեռ օդն ու ջուրը միայն որոշակի դիմադրություն են ցույց տալիս տեղաշարժվող օբյեկտներին, ստորգետնյալ աշխարհն ամբողջովին այլ է։ Այնտեղ տեղաշարժվելու համար հարկավոր է հողը կամ ավազն անընդհատ այս ու այն կողմ տեղաշարժել։ Բնությունը ստորգետնյա նավիգացիայի հրաշալի օրինակներ ունի. բույսերն ուն սնկերը ստորգետնյա ցանցեր են կազմում, իսկ կենդանիներն ունակ են անգամ թունելներ փորելու։

Ուսումնասիրողները որպես հիմք են ընտրել փափուկ ռոբոտի, որը նման է որթատունկի։ Այն իմիտացնում է բույսերին և դրանց տեղաշարժման եղանակները. երկարեցնում է վերջույթները՝ մարմնի մյուս հատվածներն անշարժ թողնելով։ Ստորգետնյա պայմաններում տեղաշարժման այս եղանակը պահպանում է շփման ցածր մակարդակը։

«Ամենամեծ խնդիրը, որը հայտնաբերել ենք և որի լուծմանը շատ ժամանակ ենք տամադրել, այն էր, որ երբ անցանք հորիզոնական ուղղությաբ հողի տակ մտնելուն, մեր ռոբոտները շարունակում էին մակերևույթին շարժվել»,- պատմում են գիտնականները։ Այն ժամանակ, երբ գազերն ու հեղուկները հավասարաչափ հոսում են տեղաշարժվող սիմետրիկ օբյեկտի և՛ վրա, և՛ տակ, հեղուկի հետ խառնված ավազի մեջ ուժերի բաշխումն այնքան էլ հավասարակշռված չէ և ռոբոտի հորիզոնական տեղաշարժման համար էական խոչընդոտներ է ստեղծում։ Գիտնականները միջոց են գտել օդի հոսքի անկյունն այնպես կարգավորելու, որ օդը նվազեցնի ուժերը և վերացնի խոչընդոտները։

Փոքրիկ որդանման ռոբոտը մի շարք աշխատանքներում կարող է իր օգտակարությունը ցույց տալ, օրինակ՝ հողի նմուշառման, ինժեներաան ցանցերի ստորգետնյա մոնտաժի, ինչպես նաև էրոզիայի հսկողության դեպքերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել