Սովորաբար երկրաշարժերը տևում են ընդամենը մի քանի վայրկյան կամ րոպե։ Սակայն վերջերս գիտնականները բացահայտել են, որ դրանցից մեկը շարունակվել է 32 տարի։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ինդոնեզիայում՝ Հնդկական օվկիանոսում՝ կորալյան խցի տեղակայման շրջանում։ Ցնցումներն ուժգին չեն եղել և հարևան կղզիներում բնակվող մարդիկ դրանք չեն նկատել։ Սակայն, ի վերջո, բնության երևույթը մեծ թափ է հավաքել, և ամեն ինչ ավերվածություններով է ավարտվել։

Ուսումնասիրողների ուշադրությունը գրավել են արտասովոր կորալային կազմավորումները, որոնք շրջանում աճում են բավականին երկար ժամանակ, հնարավոր է՝ միլիոնավոր տորիներ շարունակ։ Այն գտնվում է Զոնդյան կղզիների շրջանում, առավել հստակ՝ դրանցից մեկում՝ Սումատրայում։ Կղզում համեմատաբար փոքր տարածքում ապրում է շուրջ 50 միլիոն մարդ։ Պարբերաբար նրանք տուժում են տարատեսակ ուժգնության երկրաշարժերից։ 32 տարի տևած երկրաշարժն սկսվել է 1861 թ.։

Երբեմն տեկտոնական շարժերի հետևանքով ոչ թե ուժգին ցնցումներ, այլ միայն սահուն շարժեր են գրանցվում։ Օվկիանոսի հատակին վիբրացիա է առաջանում, որը մեծ հեռավորության վրա է տարածվում։ Նման վիբրացիաների հետքեր են հայտնաբերել ուսումնասիրողները, որոնք հետազոտում էին կորալները։ Այս բույսերը, փաստորեն, ֆիքսում են անգամ ամենափոքր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում շրջապատում։ Հենց դրանց օգնությամբ էլգիտնականներին հաջողվել է տեղեկություններ ստանալ երկրաշարժի տևողության մասին։

Սովորաբար նման շարժումները տևում են մի քանի շաբաթ կամ ամսի, սակայն այս բացառիկ դեպքում երկրաշարժը շարունակվել է մի քանի տասնամյակ։ Համեմատելով փոփոխությունները, որոնք Սումատրայի խցի շրջակայքում տեղի են ունեցել, սեյսմոլոգները հասկացել են, որ 1829 թ. ի վեր կորալների աճն անհավասարաչափ է տեղի ունեցել, ինչը վկայում է ծովային հատակի տատանումների մասին։ Սումատրան մշտապես անբարենպաստ շրջան է եղել սեյսմիկ առումով։ 74 հազար տարի առաջ այնտեղ անգամ հրաբուխ է ժայթքել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել