Ընտրական գործընթացի ամենակարևոր պահն է՝ հաշվարկը։
Անկասկած իշխանությունը փորձելու է վերջին ճիգերը գործադրել՝ նոր սադրանքների, սպառնալիքների, բռնությունների միջոցով իրավիճակ փոխելու, ընտրությունները վերջնական կեղծելու և իշխանություն պահելու համար։
Ամենավճռական փուլն ենք մտել, որտեղ ամեն ինչ կախված է սրանց դեմ իրական պայքար տանող թիմերի աշխատանքից։
Մեր ձայնը, քվեն մինչև վերջ պահելու ենք, թույլ չենք տալու մեզանից խլել մեր պատիվն ու երկիրն անվտանգ միջավայր վերադարձնելու մեր առաքելությունը։
Պետք է թիկունք կանգնել բոլոր այն անձանց, ովքեր առաջիկա ժամերին, ընտրատեղամասերում կանխելու են կապիտուլյանտների վերջին փորձերը՝ խժդժություններ հրահրելու, գործընթացը տապալելու և ծավալային ընտրախախտումների գնալուն։
Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել