Pastinfo.am-ը գրում է.

Տելեգրամյան ալիքները տարածում են տեսանյութ, որտեղ ներկայացված է ընտրական գործընթացից հատված Շենգավիթի 8/7 ընտրատեղամասից։

Քաղաքացին հանձնաժողովի անդամներին ասում է, որ ցուցակում տեսել է մահացած մարդու անուն-ազգանունը, ում փոխարեն քվեարկել են։

«Մահացած մարդը ցուցակի մեջ է, դա խնդիր է»,-նշում է քաղաքացին։

Հանձնաժողովի անդամները քաղաքացուն հորդորում են հանգստանալ և ասում են, որ երբ ընտրություններն ավարտվեն, ցուցակները հասանելի կլինեն և երբ մահացած մարդու անվան առջև լրացված կլինի որևէ բան, այդ դեպքում կարող են բողոք ներկայացնել։

Քաղաքացին վրդովվում է և ասում. «Այսինքն որ մահացած մարդը հայտնվել է ցուցակում, դա հե՞չ։ Նա արդեն երկու տարի է մահացած է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել