Pastinfo.am-ը գրում է.

Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ քվեարկել եմ հանուն արդար, ուժեղ Հայաստանի:

Անդրադառնալով ոստիկանների ապօրինի գործողություններին՝ Առուշանյանը վստահեցրեց, որ որևէ մեկը գորիսեցիների կարծիքի վրա չի կարող ազդել.

«Գորիսեցիները կընտրեն նրան, ում ճիշտ են գտնում»,-ասաց Առուշանյանը:

Վերջինս իրենց դաշինքի շանսերը գնահատեց բարձր և վստահություն հայտնեց՝ հաղթելու են.

«Ամբողջ Հայաստանում մեր շանսերը բարձր են և կրել ենք արդեն: Մարդիկ մտածում են վաղվա իրենց օրվա մասին և, բնականաբար, պետք է սատարեն այն կուսակցությանը, որն ունի ուժ, փորձ: Համոզված եմ, որ մեր դաշինքը կհաղթի»,-ասաց Առուշ Առուշանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել