168.am-ը գրում է.

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու տառացիորեն մեկ րոպե անց հեռացրեց այն:

Նա մասնավորապես գրել էր․ «Երբ փափկասուն իրավաբանը հավաքում է լրագրողներին ու ասում բազմաթիվ խախտումների մասին, իրենց տարբերանշանով վստահված անձա՞նց նկատի ունի:

Զուգահեռ իրականություն ստեղծելու իմիտացիան չի ստացվում, ուրիշ բան մտածեք:

Հ.Գ. Բոլորը հեռացված են տեղամասերից, կազմված է արձանագրություն»:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մեկը երևի հուշեց, որ վարչապետի թեկնածուին վայել չէ նման բովանդակության գրառում կատարել, ու վերջինս որոշեց հեռացնել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել