Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ն: Նա քվեարկել է Վաղարշապատի  թիվ 14/11 ընտրատեղամասում:

Կաթողիկոսին ուղեկցել են Էջմիածնի հոգևոր միաբանության անդամներն ու քաղաքապետ Դիանա Գասպարյանը: 

«Մաղթում ենք, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովի սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին»,- քվեարկությունից հետո ասել է հոգևոր առաջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել