Pastinfo.am-ը գրում է.

Երևանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ Կարինե Հովակիմյանի կողմից կնիքը տուն տանելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ ահազանգ է ստացվել, որ Երեւանի 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը` Կարինե Հովակիմյանը, կնիքը տարել է տուն: Նա հանձնաժողովում առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից: Կարինե Հովակիմյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի եղբոր կինն է։

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարում՝ Վահագն Հովակիմյանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել