Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում ավտոմեքենան շաբաթ մխրճվել է ԼԳԲՏ համայնքի շքերթի մասնակիցների մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը` տուժել: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես հաղորդում է The Miami Herald պարբերականը, սպիտակ պիկապն ընթացել է միջոցառման մասնակիցների ուղղությամբ, որոնք շարժվում էին Ուիլթոն-Մենորս քաղաքի ուղղությամբ: Նշվում է, որ շքերթին մասնակցել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դեբբի Վասերման-Շուլցը: Միջադեպի մեղավորը մի քանի սանտիմետր հեռավորությամբ անցել է վերջինիս մեքենայի կողքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել