Ուղեղը մեր օրգանիզմի ամենազարմանալի օրգանն է։ Գիտնականները մշտապես նոր փաստեր են հայտնաբերում դրա աշխատանքի մասին, սակայն հանելուկները, միևնույն է, շարունակում են գոյություն ունենալ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի փաստ մարդու ուղեղի մասին, որոնց, ամենայն հավանականությամբ, քչերն են ծանոթ։

Քրոնիկական անքնությունը վատացնում է հիշողությունը

Կալիֆորնիայի Բերքլի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել քնի դեֆիցիտի և հիշողության վատթարացման հետ։ Բանն այն է, որ լիարժեք քնի ժամանակ ուղեղի բջիջները վերացնում են թունավոր միացությունները, որոնք քայքայիչ հատկություն ունեն ուղեղի համար։ Եթե մարդը քրոնիկ անքնությամբ է տառապում, ապա այդ միացությունները բացասական ազդեցություն են ունենում մարդու ուղեղի բջիջների վրա։

Սիրահարվածությունն ու ատելությունը շատ ընդհանրություններ ունեն

Գիտնականները պարզել են, որ ատելության զգացումը ակտիվացնում է ուղեղի այննւոյն հատվածը, որը և ակտիվացնում է սիրահարվածությունը։ Փորձի մասնակիցներին առաջարկել են նայել այն մարդկանց լուսանկարները, որոնց նրանք ատում են, ապա նրանցը, ում չեզոք են վերաբերվում, և ընթացքում գրանցել են նրանց ուղեղի ակտիվությունը։ Այնուհետև գիտնականներն ստացված տվյալները համեմատել են սիրահարված մարդկանցից ստացված տվյալների հետ։ Ուղեղի որոշ հատվածներ համընկել են, այնսինքն՝ դրանք ակտիվանում են երբ սիրում ենք կամ երբ ատում ենք։

Ուղեղը հատկապես զգայուն է ջրազկման նկատմամբ

Մեր ուղեղը 73%-ով բաղկացած է ջրից։ Գիտնականներին հաջողվել է պարզել, որ ջրազրկումը նվազեցնում է ուշադրության, զգոնության մակարդակը մարդու մոտ, ինչպես նաև հանգեցնում է կարճաժամկետ հիշողության և այլ ունակությունների վատթարացման։

Հղիությունը փոխում է գլխուղեղի կառուցվածքը

Գիտնականներն ապացուցել են, որ հղիների մոտ կրճատվում է ուղեղի այն հատվածներում գտնվող գորշ նյութի ծավալը, որոնք պատասխանատու են սոցիալական ճանաչողության և այլ մարդկանց հասկանալու ունակության համար։ Այս ամենը հարկավոր է, որպեսզի մոր ու երեխայի միջև կապն ավելի ամրանա և օգնի կնոջը հասկանալ փոքրիկի պահանջմունքները, նկատել հնարավոր արտաքին վտանգները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել