Ապագան մոտ է. այն մասնագիտությունների պահանջարկը, որոնք մինչ վերջերս հազվագյուտ էին և ոչ այնքան հայտնի, աճել է գրեթե 10 անգամ։

Այս տարի ամենապահանջված մասնագիտությունների շարքը գլխավորում է հեռաբժշկի աշխատանքը։ Խոսքը գնում է մասնագետի մասին, որն ինտերնետի միջոցով լսում է հիվանդի գանգատները և նույն եղանակով ախտորոշում իրականացնում, անգամ բժշկական օգնություն ցույց տալիս։

Համաճարակի ընթացքում այսպիսի մասնագետների պահանջարկն աշխարհում աճել է 5 անգամ, այդ թվում՝ թերապևտներինն ու մանկաբույժներինը՝ 10 անգամ։ Նրանք այսօր համեմատաբար ավելի շատ են վարձատրվում։

Այսպես, 2021 թ. ամենապահանջված մասնագիտություններն են՝ հեռաբժիշկ, էկոլոգիայի ոլորտում մասնագետ, Արկտիկական պայմաններում նավիգացիայի և կառուցապատման մասնագետ, ռոբոտատեխնիկ, դրոնների օդաչու, կիբերանվտանգության մասնագետ, 3D տպագրության ինժեներ, VR-ճարտարապետ կամ վիրտուալ իրականության դիզայներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել