Armsport.am-ը գրում է.

Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Ընդ որում մեր մարզիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն:

Հունիսի 19-ին 1/8 եզրափակիչում Մաշակարյանը կմրցի մոդլովացի Նիկոլա Բուկսայի հետ, իսկ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ: Առավոտյան մրցահերթում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը, որի մրցակիցը կլինի իտալուհի Սիրինե Չարաբին:

Երեկոյան մրցահերթում մենք կունենանք միանգամից երկու ներկայացուցիչ: Ասպարեզ դուրս կգան 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նիկողոսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել