Արսեն Սաֆարյանը ներկայացրել է «Ի՞նչ կա-չկա» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի գլխավոր հերոսուհին դերասանուհի Թամարա Գևորգյանն է:
BlogNews.am-ի հետ զրույցում Թամարան պատմել էր իր և Արսենի համագործակցության մասին. «Առաջարկը եղել է Արսենի կողմից: Երգը կար վաղուց, և քանի որ երգի բառերը համապատասխանում էին իմ կերպարին, արտաքինին, հենց ինձ էին պատկերացրել որպես հերոսուհի: Նկարահանումներն անցան հիանալի, ծանոթացա Արսենի նրա ընտանիքի հետ, շատ սիրեցի, իդեալական ընտանիք է: Շատ տաղանդավոր թիմ էր հավաքվել»:

Թամարան հավելում է՝ այնքան ընտանեկան մթնոլորտ էր ստեղծվել, որ իր ու Արսենի ռոմանտիկ տեսարանները չէին ստացվում:

«Արսենն իմ կյանքը փոխել է, որովհետև իր «Տոմա Տամարա»-ի երգից հետո ինձ բոլորն արդեն այդ երկու անվամբ էին դիմում»,- հիշում է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել