Tert.am-ը գրում է. 

Իսրայելի՝ Գազայի հատվածին սահմանակցող շրջաններում օդային տանգապի ազդանշան է միացել՝ զգուշացնելով բնակչությանը պաղեստինյան կողմից հնարավոր հրթիռակոծության մասին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո հաղորդագրությանը:

 

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, իսրայելական օդուժի կործանիչները ավիահարվածներ էին հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան դեպի Իսրայելի տարածք այրվող նյութերով ու պայթուցիկներ կրող օդապարիկներ արձակելուն:

«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ի պատասխան Գազայի հատվածից ահաբեկչական խմբավորումների գործողություններին»,- հայտարարել էր Իսրայելի ռազմական գերատեսչությունը:

Իսրայելի պետական «Kan» ռադիոկայանը հայտնել էր, որ իսրայելական հարձակումը առաջինն է մայիսի 21-ից ի վեր պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել