News.am-ը գրում է.

NEWS.am–ը ահազանգեր է ստացել այն մասին, որ այսօր՝ հունիսի 17–ին, Հանրապետության հրապարակում կայանալիք ՝ «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքին ընդառաջ Պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցներին հրահանգվել է քաղաքացիական հագուստով ներկայանալ հանրահավաքի։ Ընդ որում, ահազանգողների խոսքով՝ իրենց սպառնացել են, որ հրահանգը չկատարողներն աշխատանքից կհեռացվեն։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ամբողջ քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ նրան ուղեկցում են քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել