Armeniasputnik.am-ը գրում է.

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող ադրբեջանցի 43-ամյա Ջասարաթ Խաթամհանովի դին են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Պարզվել է, որ տղամարդը պայթել է ականի վրա Աղդամի շրջանում։

Նախնական տվյալներով` տղամարդն ապօրինի կերպով մտել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած, բայց դեռ ականներից չմաքրված տարածք և պայթել ականի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հայտնել էր` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել