Tert.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի կտրուկ է պատասխանել CNN-ի լրագրողի հարցին, ապա ներողություն խնդրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ժնևում Բայդենի ասուլիսի ավարտին, երբ վերջինս արդեն քայլում էր դեպի ելքը, հեռուստաընկերության թղթակից Քեյթլին Քոլինզը հարցրել է, թե ինչու է ամերիկացի առաջնորդը համոզված, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «կփոխի իր վարքը»:
«Ես վստահ չեմ՝ արդյոք նա կփոխի իր պահվածքը: Գրողը տանի ... Ի՞նչ էիք անում այս ամբողջ ընթացքում: Ե՞րբ ասացի, որ վստահ եմ», - արձագանքել է Բայդենը,- «Եկեք անկեղծ լինենք, ես ասացի, որ նրանց վարքը կփոխվի, եթե ամբողջ աշխարհը արձագանքի նրանց, և դա կիջեցնի իրենց կարգավիճակը աշխարհում: Ես ոչնչում համոզված չեմ, պարզապես փաստն եմ ներկայացնում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: