Armeniasputnik.am-ը գրում է․

Փորձագետի խոսքով` Թուրքիայի նախագահը այդ նպատակին հասնելու համար երկու գործիք է օգտագործում` պանթյուրքիզմն ու քաղաքական իսլամը։

Թուրքիան` Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, նոր կայսրություն է կառուցում, և Շուշիի հռչակագիրը հերթական քայլն է այդ ճանապարհին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Քրդողանն ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ հունիսի 15-ին այցելեց սկզբում Վարանդա (Ֆիզուլի), այնուհետև Շուշի, որտեղ կայացավ երկկողմ համաձայնագրի ստորագրումը (համագործակցության մասին հռչակագիր)։

Սատանովսկու կարծիքով` փաստաթղթում ամեն ինչ գրված է ուղիղ ձևով, ներառյալ պաշտպանական հարցերը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել