Armsport.am-ը գրում է․

Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խուսափել է որակազրկումից Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլի՝ Ֆրանսիայի հետ խաղում Պոլ Պոգբայի հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Առաջին կեսի վերջնամասում գերմանացին թիկունքից մոտեցել է ՄՅՈՒ-ի կիսապաշտպանին, ձեռքերով բռնել է նրան ու փորձել է կծել։ Պոգբան դիմել է հանդիպման գլխավոր մրցավարին, բայց վերջինս չի պատժել Ռյուդիգերին դեղին քարտով։

ՈՒԵՖԱ-ն ևս որոշել է գործ չբացել այս միջադեպի վերաբերյալ։ Պոգբան խաղից հետո հայտարարել է, որ չէր ցանկանա՝ Ռյուդիգերը որակազրկվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել