168.am-ը գրում է․

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Ակնայի ականապատման քարտեզները տալու և գերիների փոխանակման հարցում կա աշխարհաքաղաքական և ներքաղաքական գործոն:
  • Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը գերիների հայրենադարձումը հետաձգել է՝ այն թողնելով հենց նախընտրական այս փուլում անելու նպատակով:
  • Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված էր բոլոր գերիներին վերադարձնելու պարտադիր պայմանը: Ադրբեջանը լիովին չի կատարել, փոխարենը՝ Հայաստանը Ադրբեջանին տրամադրել է Ակնայի ականապատման քարտեզները, ինչի մասին հայտարարության մեջ կամ որևէ այլ գրավոր փաստաթղթում ամրագրված չէր:
  • Հայաստանը շարունակում է զիջել՝ դրա դիմաց ոչինչ չստանալով:
  • Քարտեզների հանձնումը որևէ փաստաթղթով չամրագրված դրույթ էր, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տալիս դիրքավորվել Ակնայում, թիրախավորել Ստեփանակերտը, ապա նաև՝ ողջ Արցախը:
  • Ալիևին գովաբանող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն չափազանց մտահոգիչ է, հղի վտանգավոր հետևանքներով:
  • Այս իշխանության համար Արցախի հարց այլևս գոյություն չունի, Արցախի հարցն իրենց համար այլևս փակված է:
  • Արցախի հարցը միշտ ընտրական գործընթացների կիզակետում է եղել, այսօր քիչ են այն քաղաքական ուժերը, որոնք բարձրացնում են այդ հարցը:
  • Արցախի հարցը լուծված չէ, սրանց փակած էջը պետք է վերաբացել:
  • Հոկտեմբերի 10-ին Հադրութն արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո էր, ադրբեջանական զորքերը հոկտեմբերի 10-12-ն Արաքսով ուղղություն էին վերցրել դեպի Սյունիքի սահման:
  • Եթե Փաշինյանը հոկտեմբերի 10-ին ստորագրեր հայտարարությունը՝ մենք 3 անգամ քիչ զոհեր, վիրավորներ, տարածքային և ռազմական  կորուստներ կունենայինք:
  • Այս մարդիկ պատերազմը գիտակցված տարել են պարտության՝ այսքան զոհերի գնով:
  • Փաշինյանը պետությունը, երկիրը գիտակցված տարել է վախճանի:
  • Մինչ Փաշինյանը մուրճով սպառնում էր հայ ժողովրդին ու քաղաքական ուժերին, Էրդողանն ու Ալիևը մեր երկրի անվտանգությանը սպառնացող հռչակագիր էին ստորագրում:
  • Թուրքիան լուծում է Հարավային Կովկասում հիմնավորվելու, իր դերակատարությունը մեծացնելու հարցը:
  • Թուրքիան ոչ միայն ամրապնդելու է իր դերակատարությունը Հարավային Կովկասում, այլև մեծացնելու է բախումների հավանականությունը, և Հայաստանը վերածվելու է պոլիգոնի:
  • Եթե այս իշխանությանը մենք շուտափույթ չհեռացնենք՝ 10-20 տարի հետո հնարավոր է Հայաստանի թուրքացում:
  • Միայն մեր հանրության բոլոր խմբերի ու ռեսուրսների համախմբումը հնարավորություն կտա դուրս գալ այս ծանր վիճակից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել