News.am-ը գրում է․

Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ կոռումպացվածներն ու թալանչիներն իրենք են։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ, ասել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։

«Իրենք շատ խորամանկ են, շատ խորամանկ ձեւերով են թալանում բոլորիս։ Պարզ օրինակ. գնում են քարոզարշավի, տեսաք՝ ինչքան մարդիկ են իրենց հետ տանում տարբեր մարզեր, ինչքան մեքենաներ են ուղեցում այս կապիտուլյանտին եւ այդ ամենն արվում է բոլորիս գումարներով, պետբյուջեի հաշվին։ Տպավորություն են ստեղծում, որ ունեն աջակիցների մեծ բանակ, բայց այդպես չէ։ Այդ հազար ու ավել դոլարները, որ ծախսում են ֆեյքերը պահելու համար, եթե մենք հաշվենք, կհասկանանք, թե այդ գումարով քանի ուսուցչի կամ բժշկի աշխատավարձ կարող ենք բարձրացնել, կհասկանանք, որ նրանք այդ շղարշը ստեղծում են մեզնից գողանալու հաշվին։ Սրա մասին շատ երկար կարող ենք խոսել, կարող ենք խոսել նրանց անհիմն բաժանված պարգեւավճարների, չհիմնավորված ծախսերի մասին՝ անգամ պատերազմի ժամանակ։ Խոսք կա. ասում են՝ գողն առաջինն է գոռում, որ գողացել են, որ իրեն չմեղադրեն»,– ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել