168.am-ը գրում է․

Ժնևի Վիլա Լա Գրանժ վիլլայում սկսվել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի ընդլայնված ձևաչափով բանակցությունների առաջին մասը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլը նշել էր, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից. նեղ և երկու ընդլայնված`թեյի և սուրճի ընդմիջմամբ:

Պուտինի և Բայդենի նեղ ձևաչափով բանակցությունները տևել են գրեթե 2 ժամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել