Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի հունիսի 16-ի նիստը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Այդ ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 17 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:

Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել