Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ դեմ առ դեմ հանդիպումն օգտակար է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ի պատասխան՝ Պուտինն ԱՄն առաջնորդին շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար:

Բացի այդ, ՌԴ նախագահը մամուլի դահլիճի մոտ կատակել է Բայդենի հետ, և նրանք ծիծաղել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը ժամանել է Ժնև:

Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել