Armsport.am-ը գրում է.

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը կարող է դառնալ հայազգի մարզիչ 41-ամյա Գրիգորի Բաբայանը, ով ավելի վաղ գլխավորել էր  ղազախական «Տոբոլը»: Այդ մասին հայտնում է Vesti.kz-ն՝ հղում անելով  RB Sport-ը:

Ըստ աղբյուրի, ավելի վաղ մոսկովյան ակումբը պնդում էր, որ Բաբայանը միանա 41-ամյա խորվաթ մասնագետի մարզչական շտաբին, իսկ Օլիչը ցանկանում էր մեկ այլ մասնագետի տեսնել որպես իր օգնական:

Ժամանակին Բաբայանը պրակտիկա էր անցել ԲԿՄԱ-ում, երբ ակումբը ղեկավարում էր Վիկտոր Գոնչարենկոն: «Տոբոլից» առաջ մասնագետը աշխատում էր «Աստանայում»:

Օլիչը ԲԿՄԱ-ի ղեկը ստանձնել էր 2021 թվականի մարտի 23-ին: ԲԿՄԱ-ն, վաստակելով 50 միավոր, զբաղեցրեց վեցերորդ տեղը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 2020/2021 մրցաշրջանում, և 20 տարվա ընթացքում առաջին անգամ չի խաղա եվրոպական մրցաշարերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել