Armenpress.am-ը գրում է.

Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) մտադիր Է մշտապես ուսումնասիրել այն հարցը, թե անհրաժեշտ Է արդյոք, որ ինքն ավելացնի իր ուժերը Սեւ եւ Բալթիկ ծովերի տարածաշրջաններում: Հունիսի 15-ին Վաշինգտոնի Ռազմական մեկնաբանների խմբի (Defense Writers Group) համար, որի մասնակիցն Է ՏԱՍՍ-ը, ինտերնետ-ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մշտապես կգնահատենք, թե անհրաժեշտություն կա արդյոք մեծացնելու մեր ներկայությունն ինչպես Մերձբալթկայում, այնպես Էլ Սեւ ծովի տարածաշրջանում: Բայդ դա պատկերի սոսկ մի մասն Է, Ռուսաստանի այն պահվածքի մոդելի պատասխանի մասը, որը մենք տեսնում ենք առանձնապես 2014 թվականից»,- պնդել Է գլխավոր քարտուղարը: Ըստ որում նա հերթական անգամ պարզաբանել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում Է օգտագործել «երկակի մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

«Մեզ անհրաժեշտ են ուժեղ դիմադարձում եւ պաշտպանություն, մեզ անհրաժեշտ Է երկխոսություն, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն Է, մենք պետք Է նրա հետ խոսեք»,- համոզված Է Ստոլենբերգը: Բացի դրանից, նա հավաստել Է, որ ՆԱՏՕ-ն այժմ պատրաստվում Է կիբեռտարածությունում հարձակողական գործողությունները ներառել իր խնդիրների կատեգորիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել