«Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով և հարկ չեն համարում այլևս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։

Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ  նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։ Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։

Ի դեպ, չորսն էլ որևէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել