Բոլոր այն սփյուռքահայերին ովքեր աջակցում են Կապիտույլանտին
Վիրտուալ տարածքում շատ են հանդիպում Սփյուռքահայեր՝ թե Հայաստանում բնակվող թե Հայաստանից դուրս, որ անմնացորդ աջակցում են կապիտույլանտին ու նրա օգին քարոզչություն անում։ Նրանց եմ դիմում.
Դուք հայրենասե՞ր եք ինչպե՞ս, չեմ հավատում, երբ թիկունք եք կանգնում Արցախը կործանած, Արցախի 75տոկսոսը թշնամուն հանձնած, 5 հազար երիտասարդի կյանք խլած, հազարավոր տղաների հաշմանդամ դարձրած, 30 հազարից ավել հայրենակիցների փախստական դարձրած ու դեռ Հայաստանից մաս մաս թշնամուն զիջող ուժին ընդդեմ Արցախը ազատագրած մեծ վաստակ ունեցող անձանց։
Երկիրը թալանե՞լ են, իրո՞ք դուք մտահոգ եք երկրի թալանո՞վ, չեմ հավատում։ Քանի որ դուք թիկունք եք կանգնել Հայաստանի առաջին թալանչիներին՝ Գռզոներին, Քաղաքացիական պայմանգիր կուսակցության 5֊րդ համարը Խաչիկ Սուքիասյանն է, Գռզոն։ Երբ Սովետը փլուզվեց, անկախ Հայաստան եղավ, առաջին անգամ սեփականշնորհմամբ թալանի մասին իմացանք, երբ Սուքիասյանները ահաբեկելով գործարան գործարանի հետևից իրենցով էին անում։ 2 տարի առաջ հրապարակվեցին փաստաթղթեր որ տարիներ շարունակ ժամանակին Սուքիասյանին պատկանող Բջնի գործարանը հարկեր չի մուծել։ Որ ասում են բանակում թալան, դա այն է երբ բանակի թիկունքը յուրացնում է բանակի սնննդի և այլ մատակարաումների համար հատկացված գումարները, Քաղաքացիական պայմանգրի 16 համարը՝ Գեներալ Գագիկ Մելքոնյանը 2000-2008 թվերին Պաշտպանության փոխնախարարն էր թիկունքի գծով, բանակի թիկունքի պետը։
Դուք մտահոգ եք երկրի տնտեսական հեռնկարո՞վ, չեմ հավատում, քանի որ թիկունք եք կանգնել երկիրը տնտեսական աղետի մեջ գցած, արտագաղթի չափերը մեծացրած կապիտույլանտ վարչակարգին ում սպառնալիքները կադրային ջարդի և սեփականությունները խլելու ահազանգում են որ Հայաստանը ուղղակի կործանվելու է եթե նա իշխանության մնա, և պայքարում եք մեկի դեմ՝ Ռոբերտ Քոչարյանի, ով ավերված ու թալանված աղքատ երկիրը ոտքի հանեց, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն երկու անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն՝ կրճատվեց մոտ 6 անգամ։ Տնտեսության բարելավմանը զուգընթաց արտագաղթի տեմպերը նվազեցին այնքան, որ արտագաղթը կանգնեց, 2004-2006 թվերին 35 400-ով ավել մարդ մուտք էր գործել երկիր, քան հեռացել։ Սրանք սոսկ թվեր չեն, սրանց տակ ոտքի կանգնող ընտնիքներ են։
Ի՞նչն է ձեզ առաջնորդում, չէ՞ որ Սփյուռքը կորցրած Հայրենիքի հիշողությունն է, և հենց այդ հիշողությունն է ուզում ջնջել կապիտուլյանտ իշխանությունը երկիրը փռելով թուրքական պետությունների առաջ, մեկը ով Շուշին հայտարարում է ադրբեջանական քաղաք, ի՞նչ կանվանի ձեր նախնիների կորցրած ծննդավայրերը։ Սփյուռքը չէ՞ որ պահանջատիրույթյուն է, հայ դատը, արդարությունը, բայց չէ՞ որ դուք այժմ պայքարում եք հայ դատի մի մասը՝ Արցախը ազատարգրող, պատերազմի հաղթանակը կերտող գործիչների դեմ, և թիկունք կանգնում հայ դատը խորտակող՝ այդպես դավադրորեն երկրի գլխին պատերազմ բերած ու Արցախի հնադարյան բնակավայրերը թշնամուն հանձնածներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել