Armsport.am-ը գրում է․

«Բավարիայի» ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Բենժամին Պավարը խոսել է հավաքականի իր թիմակից Նգոլո Կանտեի խաղի մասին։

«Նգոլոն Նգոլո է։ Այդ տղան 6 թոք ունի։ Նա երբեք կանգ չի առնում։Նա գերազանց տղա է, որն ապացուցում է, որ ֆուտբոլային աշխարհի լավագույնների թվում է։ Հուսով եմ՝ մենք կհաղթենք Եվրոն, որպեսզի նա կարողանա նվաճել «Ոսկե գնդակը»։ Նա արդեն քանի տարի է անչափ արժանի է դրան։

Նա մեծագույն ֆուտբոլիստ է։ Բայց մենք դեռևս չենք հաղթել»,- Պավարի խոսքերն է փոխանցում EuroSport-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել