Armenpress.am-ը գրում է․

Վրաստանում հունիսի 15-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1092 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 355 հազար 368 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 775 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 341 հազար 103 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 5083:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել