168.am-ը գրում է.

Հանրապետության 33 քննական կենտրոնում հունիսի 11-ին անցկացվեց «Օտար լեզու» առարկայից միասնական քննություն: Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են եղել, մնացած 20-ը՝ մարզերում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Անգլերեն» առարկայի միասնական քննության   արդյունքների նախնական վերլուծությունն այսպիսին է. հայտարարագրվել է  4346 դիմորդ, քննությանը մասնակցել է 4271-ը:

Միջին միավորը եղել է 14.5-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 356 է: 18-20 միավոր ստացել է 1233-ը:

«Համաձայն նախնական արդյունքների՝ անգլերենից 18-18.75 միավոր ստացել է 612 դիմորդ, 19-19.75՝ 590, իսկ 20 միավոր՝ 31 հոգի: «Գերմաներեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտարարագրվել է 85 դիմորդ, մասնակցել են 84-ը: Միջին միավորը եղել է 13.76: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 12-ը: 18-20 միավոր հավաքել է 13 հոգի: 18-18.75 միավոր ստացել է 9 հոգի, 19-19-75՝ 4 հոգի, 20 միավոր ոչ ոք չի ստացել:  «Ֆրանսերեն» առարկայից քննություն հանձնելու համար հայտարարագրվել է 74 հոգի, միջին միավորը եղել է 14.7, դրական միավորի շեմը չի հաղթահարել 6 դիմորդ, 18-20 միավոր հավաքել են 18-ը: 18-18.75 միավոր հավաքել է 8 հոգի, 19-19.75՝ 9, իսկ 20 միավոր՝ 1 հոգի»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 8-ից մեկնարկել են բուհերի ընդունելության միասնական քննությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել