Starnews.am-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 15-ին, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը նշում է իր ծննդյան 44-ամյակը: Սա, թերևս, դերասանուհի առաջին ծնունդն է անձնական երկու մեծ ողբերգություններից հետո: 

Նախ կյանքից հեռացել էր Լուիզայի ամուսինը՝ հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը, ապա նաև մայրը՝ Ալլա Մուրադյանը: Հայտնի է, որ դերասանուհու մայրը և ամուսինը վարակվել էին կորոնավիրուսով: 

Թեպետ Լուիզան վերադարձել է բնականոն կյանքին, սակայն ըստ Starnews-ի տեղեկությունների՝ դեպրեսիայի մեջ է, պարզապես փորձում է հանուն դստեր շարունակել ապրել: Նա բեմում էր նույնիսկ ամուսնու մահից երկու շաբաթ անց, երբ մայրը հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ էր տալիս: Ըստ լուրերի՝ այդ ամենը Լուիզային հեշտ չի տրվել:

Starnews-ի թղթակիցը ծննդյան առիթով այսօր զրուցել է դերասանուհու հետ՝ փորձելով իմանալ, թե ինչպես է նա անցկացնելու ծննդյան օրը, հատկապես՝ այս ծանր հարվածներից հետո: 

Լուիզան չի ցանկացել զրուցել՝ նշելով, որ այդ թեմայով մեկնաբանություններ չի տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել