Օրերս դերասան, երգիչ Բեն Ավետիսյանը դարձել է 30 տարեկան:
Նրա կինը՝ Դիանա Տոնոյանը զբաղվել է ծննդյան խնջույքի կազմակերպչական հարցերով, ինչն էլ մեծ ու հաճելի անակնկալ է եղել Բենի համար:

«Գիշերը Բենին ջերմ շնորհավորել եմ, ու նրա ընկերների հետ գնացել ենք տարեդարձը նշելու, մինչև ուշ գիշեր տոնել ենք»,- BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է Դիանան՝ կիսվելով, թե ինչ է մաղթել ամուսնուն ու ինչի մասին է երազում Բենը. «Մաղթել եմ, որպեսզի նրա բոլոր նպատակներն ու երազանքները կատարվեն և ամենակարևորրը՝ առողջ լինի: Բենը երազում է բալիկի մասին: Աստված իր երազանքը կկատարի»:

Դիանան խոստովանում է, թե ինչը կցանկանար փոխել ամուսնու բնավորության մեջ, և որ գիծն է ամենից շատ սիրում:

«Տարիների ընթացքում նա ավելի համբերատար է դարձել: Երկուսս էլ ավելի զիջող ենք հիմա:
Նրա բնավորության գծերից ամենից շատ սիրում եմ հոգատարությունն ու ուշադրությունը, բայց շատ կցանկանամ, որպեսզի նրա բծախնդրությունը փոխվի: Պերֆեկցիոնիստ է, և չեք պատկերացնի, թե ինչ ասիճանի»,-ժպիտով պատմում է նա:


Դիանան նաև հայտնում է, որ իրենք ապրում են Բենի ծնողների հետ և առանձնանալու ցանկություն չունեն:
«Հարս և սկեսուր հարաբերությունները շատ-շատ լավ են»,-ասում է նա:

Նշենք, որ Բենի ծննդյան խնջույքին ներկա էին նաև նրա հայտնի ընկերները՝ Ալեքսանդր Բաբասյանը, Իննա Խոջամիրյանը, Իրինա Այվազյանը, Մարիամ Ալեքսանյանը, Կարեն Ասլանյանը և շատ այլ սիրված դեմքեր:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել