Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի ամուսնալուծության մասին լուրերը վաղուց են շրջանառվում:
«Tete A Tete» հաղորդման ընթացքում Լուիզան խոսել էր այն մասին, որ իր հարաբերությունները Հրանտ Թոխատյանի հետ այժմ դժվար փուլում են։
Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Լուիզան ու Հրանտը շարունակում են պահպանել ջերմ ու լավ հարաբերությունները ու դժվար է ասել՝ ամուսնալուծված են նրանք, թե ոչ:
Սակայն վերջերս շատերը նկատել են, որ տարբեր միջոցառումների ավարտից հետո զույգն առանձին-առանձին է տուն գնում՝ միմյանց հրաժեշտ տալով, ինչը ստիպում է կարծել, որ նրանք այլևս միասին չեն ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել