Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հանդես գալով ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է արժանի մրցակից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Ես արդեն հանդիպել եմ նրան: Նա խելացի է, կոշտ, և ես կասեի, որ արժանի հակառակորդ է»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգների նախագահը չի կարողացել ուղղակիորեն պատասխանել այն հարցին, թե նա դեռևս մարդասպան համարո՞ւմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր հարցազրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել