Armsport.am-ը գրում է.

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր ապագայի մասին և հաստատել, որ կարող է տեղափոխվել «Պարմա», որտեղ նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին ավարտվեց 43-ամյա դարպասապահի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ:

«Ինձանից երկու շաբաթ պահանջվեց կանգ առնել և ամեն ինչ կարգավորել, հասկանալ՝ դադարեցնե՞լ կարիերան, թե ոչ: Ես կշարունակեմ խաղալ գոնե ևս մեկ տարի:

Ես ունեմ գայթակղիչ առաջարկներ թիմերից` խաղալու Չեմպիոնների լիգայում որպես գլխավոր հերոս, բայց ես մերժեցի Չեմպիոնների լիգան ներկայացնող թիմերն: Ես դա արդեն փորձել եմ դա «Յուվենտուսում»: Կա նաև հարազատ ակումբ վերադառնալու հնարավորություն, և ես դա էլ եմ հաշվի առնում:

Վաղը ես պետք է տեսնեմ իմ գործակալին, և 2-3 օրվա ընթացքում ես վերջնական որոշում կկայացնեմ: Ես ուզում եմ կշռել ամեն ինչ և հասկանալ, թե որ նժարն է լինելու ամենածանրը», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել