Վրաստանի շրջանների զգալի մասը երկրի ամենամեծ «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Վրաստանի Էլեկտրական ցանցերի տարածած հայտարարությանը։

Հունիսի 14-ին ժամը 14:00-ին վթար է տեղի ունեցել «Ինգուրի» հիդրոէլեկտրակայանում, որի հետևանքով դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստանի բնակչության մեծ մասի համար։ Մատակարարումը վերականգնելու համար աշխատանքներ են տարվում», - ասված է Վրաստանի Էլեկտրական ցանցերի տարածած հաղորդագրության մեջ։

Էլեկտրաէներգիայի մատակարարման  վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել