Pastinfo.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ». Այս մասին Արմավիրի մարզում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Արթուր Վանեցյանը ընտրողների հետ հանդիպմանն ասել է, թե պետք է այս իրավիճակից փորձեն դուրս գալ և խոսեն ապագայի մասին, որը իրենք են խոստանում։

««Պատիվ ունեմ» դաշինքը առաջարկում է պարզ բանաձև. Հայաստանի Հանրապետությունում մարդը պետք է ապրի ապահով և լավ։ Եթե չլուծվեն անվտանգային խնդիրները, մարդը չի կարող ապրել լավ, չենք կարող խոսել գյուղատնտեսական, առողջապահական և մնացած ոլորտների մասին»։

Վանեցյանը նշել է, որ անվտանգային հարցերը լուծելու համար պետք են մարդիկկ, կարող ուժեր, ովքեր հասկանում են՝ ինչ է անվտանգային համակարգը և ինչպես այն պետք է վերականգնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել