Pastinfo.am-ը գրում է.

Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում մենք արդեն ունենք ընտրակաշառքով ձերբակալության երկու դեպք: Այս մասին Արարատի մարզի Մասիս քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ երկու դեպքում էլ ընտրակաշառք բաժանողներին դատարանը կալանավորել է.

«Նրանք կալանքի տակ են, արժի ծափահարել: Ձերբակալվել են նաև ընտրակաշառք ստացողները, բայց քանի որ ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, մանրամասն ցուցմունքներ են տվել, նրանք ազատվել եմ քրեական պատասխանատվությունից»,-ասաց Փաշինայնը և հորդորեց՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ընտրակաշառքի առաջարկ են ստացել՝ դիմեն իրավապահ մարմիններին.

«Էս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի էնտեղ հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են, ժողովուրդ ջան»,-ասաց Փաշինայնը՝ ցույց տալով ձեռքի մուրճը. «Էս գործիքը գիտե՞ք ինչի համար է, սա ժանգոտ մեխերը հանելու համար է, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերով»,-ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել