Tert.am-ը գրում է.

Կիրակի Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։

Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Նաֆթալի Բենեթս, որպես վարչապետ պարտավորվում եմ հավատարիմ մնալ Իսրայելին և երկրի օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Քնեսեթի որոշումները»,- Քնեսեթի ամբիոնից ասել է Բենեթը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել