168.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները, կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով, այս տարի թույլատրել են դեպի Մեքքա և Մեդինա ուխտագնացություն՝ հաջ իրականացնել միայն թագավորությունում բնակվող 60 հազար մուսուլմանի: Այս մասին հայտնել է թագավորության հաջի և ումրայի հարցերով նախարարությունը:

Նախորդ տարի համավարակի պատճառով առաջին անգամ հաջին չէին կարողացել մասնակցել մուսուլման հավատացյալներն արտերկրից, իսկ երկրում բնակվող մուսուլմաններից ընտրվել էին միայն 10 հազարը:

Այս տարի հաջը տեղի է ունենալու հուլիսի 17-22-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել