168.am-ը գրում է․

Հայաստանում ընդլայնվել է զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնյաների ցանկը։

Հունիսի 10-ին գործադիրը չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, որով Պետական եկամուտների կոմիտեում արդեն նաև հարկային և մաքսային մարմնի ղեկավարն ու նրանց տեղակալները զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք կունենան։

Որոշման նախագիծը գործադիրի հավանությանն է ներկայացրել ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

Ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ զենք կրողների ցանկն ընդլայնվել է. մաքսային հսկողության վարչության, հետբացթողումային հսկողության վարչության պետերը, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետերը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության, մաքսանեն­գու­­թյան դեմ պայքարի վարչության և մաքսատուն-վարչությունների բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնները։

Կատարվել է նաև մեկ այլ փոփոխություն. եթե զենք կրելու, պահելու կարգը նախկինում սահմանվում էր Կառավարության որոշմամբ, ապա հիմա այն կսահմանվի ՊԵԿ նախագահի որոշմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել